Հայոց Արծիվների շնորհավորանքը ուսանողներին եվ աշակերտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արժանապատիվ դասախոսնե;ր, ուսուցիչնե;ր, արծվային սլացք ունեցող ուսանողնեԲր և դպրոցականնեԲր, “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, Կազմակերպության 300 մասնաճյուղերի շուրջ 35.000 անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ 2012-2013 ուսումնական տարվա ավարտի առթիվ:
Թող Ձեր ուսումնառության վերջին զանգը հնչի որպես հայոց նախնիների ոգեղեն ազդականչ, քանզի ձեզանից յուրաքանչյուրի մեջ տրոփում է հայրենիքի առողջ սիրտը: 
Շուտով դուք, տարբեր մասնագիտություններ ձեռք բերած, բախելու եք անակնկալներով լի կյանքի դռները: Աշխարհաքաղաքական դժվարին մարտահրավերներով լեցուն մեր ժամանակներում ձեր ներդրումները թող լինեն պատասխանատու և նպատակասլաց` ուղղված մեր ժողովրդի բարօրությանը: 
Երախտագիտորեն հիշենք մեծ զորավարի` Գարեգին Նժդեհի խոսքերը. 
“Անպարտելի է այն ժողովուրդը, որը ղեկավարվում է ոգու ձեռքով”: Հայոց ոգին իր անպարտելի արիականությամբ միշտ էլ հզոր է եղել, և դուք այդ անաղարտ գենի երդվյալ ժառանգորդն եք, մեր նախնիների արյունով ներկված հողի տերն ու մշտապես պահապան զինվորը: Ունկնդիր եղեք մայր հողի շնչառությանը` որպես Ձեր ներշնչանքի աղբյուր, որպես ինքնապաշտպանական կրոն:
Բարի երթ ձեզ և ձեր ջահը պահող կրտսերներին, ձեր օրհնված ճանապարհով անցնող նոր սերնդին, որոնք վաղը պատասխանատվությամբ պետք է ունկնդրեն ձեր առաջին դասախոսներին և ուսուցիչներին, որոնք մաշտոցյան գիրն ու ոգին պատգամեցին ձեզ “Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյե հայոց ոսկեղնիկ գրերով` առաջին թարգմանության խորհուրդը: 
Սիրելի” դպրոցականներ, միշտ հետևորդը եղեք հայոց գրերի լուսավոր առաքյալի ազգառաք իմաստության խորհրդին` մշտապես հիշելով մեր նախնիների հոգևոր պատվիրանը` “Ազգը մարմին է, լեզուն` ոգի”:
Ուսուցիչը եղել և մնալու է հայերիս համար ազգային արժեք: Եվ դրա վկայությունն է հայոց գրերի ստեղծողի` առաջին Ուսուցչի սրբացված անունը: Անխռով ու անառիկ պահեք նրանց թողած ադամանդակուռ իմաստության աղբյուրի ակը, որից ջուր ենք խմում…
Մաղթում ենք ձեզ հաջողություն և ձեր երազանքների իրականացում` հայոց կայուն պետականության, հզոր բանակի և երկրի հոգսերով մշտարթուն հայոց Նախագահի հովանու ներքո:
“Հայոց Արծիվներ” հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյան




Լրահոս