ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 170 շրջանավարտներ ստացան ավարտական դիպլոմներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի 170 շրջանավարտներ մայիսի 24-ին ստացան իրենց ավարտական դիպլոմները: ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց, որ Կառավարման ակադեմիան այսօր կայացած կրթական հաստատություն է  եւ ունի իր կարեւոր տեղն ու դերը պետական կառավարման համակարգի համար կադրեր պատրաստելու գործում: Բուհը նշում է նաեւ իր հիմնադրման19-րդ տարին: 
 
Թվում է, թե  դիպլոմների հաձման արարողությունն ավարտական միջոցառում է, մինչդեռ դա ավարտական չէ. կարծում եմ նրանք, ովքեր դիպլոմ են  ստացել հինգ կամ տասը տարի առաջ, հստակ պատկերացնում են, որ դա սկիզբն է, քանի, որ կապում է մասնագիտական գործունեությունը պետության կառավարման հետ,-ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը:
Տեսանյութը՝ քիչ ուշ




Լրահոս