«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրեն բարեգործությանը, սպորտին նվիրած Գագիկ Ծառուկյանը նոր բիզնես է սկսել։ Նա իր ջերմոցներում բանան է աճեցնում։ Խոսքը ոչ թե սովորական, այլ գաճաճ բանանների մասին է, որոնցից կան նաև որոշ սուպերմարկետներում և անհամեմատ թանկ են, քան սովորական բանանը։ Լավատեղյակ անձը վստահեցրեց, որ Ծառուկյանի բանանները միայն դրսի սպառման համար են, և արդեն որոշակի խմբաքանակ արտահանվել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։