ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին ՀԺԿ-ական Գրիշա Վիրաբյանը, որն այժմ քաղաքական ապաստան է ստացել Բելգիայում, երեկ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի հասցեին մեղադրանք է հնչեցրել, թե վերջինս ժամանակին համաձայնության է եկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ եւ ԱԺ ընտրություններում չի պաշտպանել իր թեկնածությունը: «Ամբողջ ընդդիմությունը հետ կանգնեց, բոլորը խոստացել էին ինձ չօգնել, բացի Արամ Սարգսյանից: Հենց նա ինձ տեղյակ պահեց ու ասաց, որ վերջին փամփուշտն էլ լինի, ես քեզ համար կկրակեմ»,-ասաց Վիրաբյանը: ՀԺԿ քարտուղար Ստեփան Մինասյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կտրականապես հերքեց այս լուրը` ասելով. «Դա պարզապես սուտ է, զրպարտություն»:




Լրահոս