ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՍԱՆԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ԱԺ-ում կառավարության ներկայացրած ծրագրի քվեարկությունից հետո, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծես թե ազատված լիներ «կապանքներից»: Վերջինս, ձեռքերը մեջքին դրած, անհոգ դեմքով դուրս եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի սենյակից ու պատերազմի դաշտից վերադարձող զինվորի պես հպարտ, բայց դանդաղ քայլերով հեռացավ ԱԺ-ից: Ինչպես միշտ, վարչապետին «ուղեկցում» էր իր սիրելի սանիկը՝ ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը, որը քավորին անընդմեջ ինչ-որ բաներ էր պատմում, նա էլ լուրջ դեմքով լսում ու գլխով իր համաձայնությունն էր տալիս:




Լրահոս