ՀՀԿ գործադիր մարմնի վաղվա նիստը որոշիչ է լինելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը սովորաբար տեղի է ունենում հինգշաբթի օրերին, այս շաբաթ տեղի կունենա ուրբաթ օրը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ի այս ԳՄ նիստը որոշիչ է լինելու իշխանական կոալիցիայի կազմավորման տեսանկյունից:

Ենթադրվում է, որ հենց այդ նիստի ընթացքում վերջնականապես պետք է որոշվի, թե հնարավոր կոալիցիան ինչ ձեւաչափով է կազմավորվելու եւ կոալիցիայի պոտենցիալ կողմերին ինչ պաշտոններ կարող են առաջարկվել: Իհարկե, տեսականորեն բացառված չէ նաեւ այն տարբերակը, որ այս ԳՄ նիստում հանրապետականները կորոշեն, որ կոալիցիայի անհրաժեշտություն չկա: ՀՀԿ վերնախավում ոչ ոք պատկերացում չունի, թե իրադարձությունները ինչ սցենարով են զարգանալու, քանի որ բոլոր որոշումները Սերժ Սարգսյանը միանձնյա է կայացնում, իսկ հանրապետականներն այդ մասին իմանում են միայն վերջին պահին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս