Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ընդունեց «Մեդիա-Շանգալ»-ի խորհրդի անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ընդունեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի անդամներ Ամո Շարոյանին, Փաշիկ Աղայանին և Ռոման Ավդոյանին: Հանդիպման ժամանակ կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը դեսպանին խնդրեց որպիսի ԻԻՀ-ն օգնություն ցույց տա Իսլամիստների գերությունից ազատագրված Շանգալ «Սինջար» քաղաքին, որ եզդիները կարողանան վերականգնեն ավերակների վերածված իրենց բնօրրանը:

8f662b2d-0fe6-4a82-b6c2-e0ffba6e93b0

Հետևողականություն ցուցաբերեն եզդի կանանց ու երեխաներին ԻՊ-ի գերությունից շուտափույթ ազատագրելու համար: Օգնեն եզդիներին միջազգային կազմակերպությունների երաշխավորությամբ, քրիստոնյաների հետ ինքնավարություն ձեռք բերելու համար: Դեսպանը հավաստիացրեց, որ դեսպանության ծրագրերում հաշվի կառնվեն նաև ազգային փոքրամասնությունների կարծիքը: Ա.Շարոյանը դեսպանին ծանոթացրեց Հայաստանում եզդիների համայնքի ապրելակերպին, միավորման գործունեությանն ու ծրագրին : Շնորհակալություն հայտնեց եզդի փախստականներին անմիջական մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Վերջում դեսպանը հավաստիացրեց, որ վերոհիշյալ հարցերի մասին կիրազեկի իր երկրի ղեկավարությանը: Հանդիպումը անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում:

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս