Ով է Գյումրիում բնակիչներին ահաբեկած ռուս զինծառայողը և ինչպես է հայտնվել դրսում. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ երեկ երեկոյան զինվորական համազգեստով ռուս զինծառայող փորձել է ներխուժել Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարան՝ Երանոսյանների տուն: Բնակիչները մասնավորապես լրատվամիջոցներին հայտնել են, որ դռան թակոցներ են լսվել, սակայն քանի որ անծանոթ է եղել դուռը թակողը, այն չեն բացել. «…Ասեցի՝ գնա չեմ բացելու, չեմ ճանաչում քեզ, ո՞վ ես, որտեղի՞ց ես եկել, ինքը դռան հետևից պատասխանեց՝ պալիգոններից եմ փախել, բաց դուռը: Ու անընդհատ գոռում էր, ոտքով հարվածում դռանը, սարսափել էինք ամբողջ ընտանիքով.. Էլ չգիտեինք ինչ անեինք, այդ հարբած ու զինված ռուս անասունը կոտրում էր մեր բնակարանի դուռը, չեք պատկերացնում, ուղղակի սարսափած ենք, աչքներիս դեմն եկավ Ավետիսյանների ընտանքին ու գնաց»,- պատմել են բնակիչները:

ArmLur.am-ին դեպքի հետ կապված մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Այսպես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նշանառու զինծառայողը նախքան նշված բնակարան գնալը իր ընկերոջ բնակարանում խնջույքի է մասնակցել: Այստեղ մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո փորձել է վերադառնալ զորամաս: Սակայն վերադարձի ճանապարհին նրան տաքսի չի հանդիպել: Արդյունքում ռուս զինծառայողը կրկին ստիպված է եղել հետ գնալ ընկերոջ տուն: Սակայն շենքը շփոթել և այլ շենք է մտել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից միայն հայտնեցին, որ ահազանգ ստացվել է, հանգամանքները պարզվում են: Իսկ թե ինչ հանգամանքներ կբացահայտվեն քննության արդյունքում, ցույց կտա ժամանակը:




Լրահոս