Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը հայտարարել է, որ Հալեպի և Լաթաքիայի գրավումը Դամասկոսի ռազմավարական գլխավոր խնդիրն է: Հարձակումը շարունակվում է բոլոր ուղղություններով, և այժմ սիրիական բանակը մտադիր է ուժգնացնել հարձակումն ահաբեկիչների դիրքերի վրա, գրում է Lifenews-ը:
Օդից կառավարական զորքերին սատարում է ռուսական ավիացիան, սակայն, ինչպես նշում է Lifenews-ը, այդ ռազմավարական շրջանները գտնվում են թուրքական սահմանի մոտ, այդ իսկ պատճառով օդաչուները չեն կարողանում մոտենալ շրջաններին՝ զգուշանալով Անկարայի հերթական սադրանքներից:
Ընդ որում, երկրի հյուսիսում ոչ միայն լայնամասշտաբ ռազմական օպերացիա է ընթանում, այլև մարդասիրական: Մարդասիրական շարասյունը հիմնական սննդամթերք, դեղամիջոց և վառելիք է տեղափոխում: Շարասյանն ուղեցկում են սիրիական բանակի զինվորները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան