ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր ղեկավարած մարզից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի այն հայտարարությանը, թե գյուղացիներին հատկացվելիք դիզվառելիքը տեղ չի հասնում, եւ պայմանական 100 լիտր դիզվառելիքից գյուղացուն հասել է ընդամենը 1 լիտրը, ասաց. «Նա պատգամավոր է, ինչ ուզում է ասի, ես նրա հայտարարությանը չեմ անդրադառնա: Միայն կասեմ, որ այս օրերին ֆինանսների նախարարության տեսչությունն ուսումնասիրություններ է կատարում, եւ դրանից հետո ամեն ինչ պարզ կլինի»: Մեր հարցին՝ արդյոք վստահ է, որ լուրջ չարաշահումներ չեն հայտնաբերվի, մարզպետը պատասխանեց. «Ես վստահ չեմ, որ չեն գտնի, բայց վստահ եմ մի բանում, որ այն պաշտոնատար անձինք, ովքեր նման բան են թույլ տվել, պետք է պատժվեն խստագույնս»:




Լրահոս