ԱՄՆ Կոնգրեսի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ ենթադրող օրինագիծը Բաքվում «հայամետ» են համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ ենթադրող օրինագիծ են պատրաստում: Դեմոկրատ կոնգրեսական Լուիզա Սլոթերը միացել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին՝ դառնալով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության առաջին ներկայացուցիչը, ով միացել է Բաքվի իշխանությունների դեմ պատժամիջոցներին, գրում է Regnum.ru-ն՝ հղում անելով Turan.az-ին:

«Ադրբեջանում դեմոկրատիայի մասին ակտը» անվանմամբ օրինագիծը ներկայացվել է 2015թ. վերջին Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար և ազդեցիկ կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթի կողմից: 

Բաքվում այդ օրինագիծը «հայամետ» են համարում՝ հիշեցնելով, որ Սմիթը հանդես էր գալիս 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Ինչպես նշում է Turan գործակալությունը՝ Լուիզա Սմիթին դժվար է մեղադրել հայամետ հայացքների մեջ, քանի որ նա միշտ աջակցել է Ադրբեջանին:

««Ադրբեջանում դեմոկրատիայի մասին ակտը» ոչ մի կերպ չի կարող կապ ունենալ հայերի հետ, այդ փաստաթուղթն Ադրբեջանում մարդու իրավունքների մասին է: Հայերն ընդհանրապես կապ չունեն այդ օրինագծի հետ, ավելին, նրանք տեղյակ չեն եղել օրինագծի պատրաստման մասին… Այդ իսկ պատճառով ամեն անգամ, երբ նման հայտարարություններ եմ լսում Ադրբեջանի խորհրդարանում, իշխանամետ ԶԼՄ-ներում և նախագահի մամուլի քարտուղարությունում, հարց է առաջանում՝ արդյոք նրանք տեղեկացված են այլ հարցերի մասին…»,-պարզաբանել է ԱՄՆ կոնգրեսականը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս