ԻՊ-ը պետք է շնորհակալություն հայտնի Արևմուտքին. Մեդվեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պետք է շնորհակալ լինի Արևմուտքի պետություններին, որոնք դադարեցրել են հատուկ ծառայությունների գծով համագործակցությունը Մոսկվայի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը. փոխանցում է Gazeta.ru-ն:

«Նույնիսկ հատուկ ծառայությունների գծով համագործակցությունն է խզվել: Դա ծիծաղելի է: Կարծում եմ, որ ԻՊ-ը պետք է շնորհակալ լինի իմ գործընկերներին, ովքեր խզեցին նման համագործակցությունը»,-«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Մեդվեդևի խոսքը:

«Ահաբեկչությունը պատերազմի նոր տեսակ կդառնա, եթե չկարգավորվի իրավիճակը Սիրիայում: Եվ դա պարզապես պատերազմի տեսակ չէ, այլ միջէթնիկական և միջդավանական կոնֆլիկտների առաջացման միջոց»,-հավելել է ՌԴ վարչապետը:




Լրահոս