Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ դեռեւս չբա”ցահայտված հանգամանքներում Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում ,Մերսեդեսե մակնիշի 34 OV 307 համարանիշի (վարորդ Ա. Շարոյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 24-ամյա Ա. Շարոյանին, 23-ամյա Ա. Հովհաննիսյանին, 18-ամյա Վ. Վարդանյանին եւ 23-ամյա Ա. Չոբանյանին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հոսպիտալացրել ,Սրբ. Գր. Լուսվորիչե բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը: Այնուհետեւ դեպքի վայր է մեկնել մեկ այլ մարտական հաշվարկ ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ իրականացնելու համար:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները: