
Հունիսի 21-ին, ժամը 02.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի “Ռոսիա” հյուրանոցային համալիրի մոտակայքում գտնվող 5 հարկանի շենքի 1-ին հարկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ.Մագիստրոսի փողոցի թիվ 2 շենքի 1-ին հարկում գտնվող մթերային խանութում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.17-ին, մարվել՝ 04.15-ին: Այրվել է Է. Խամիլյանին պատկանող մթերային խանութը՝ գույքով (12 քմ) և շենքի հետնամասում գտնվող Ա. Սահակյանին պատկանող պահեստի փայտյա կառուցատարրերը (8 քմ):