7 մլն 680 հազար դրամ ԱԱԾ-ն տրամադրել է ախտահանման ծառայությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն այս տարվա ընթացքում բավական ուշագրավ ծախսեր է արել.”Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ այս տարվա ընթացքում ավելի քան 7 մլն 680 հազար դրամ ԱԱԾ-ն տրամադրել է ախտահանման ծառայությունների համար, խոսքը մասնավորապես կրծողների՝ մկների ու առնետների դեմ պայքարի մասին է: Բայց առավել ուշագրավն այն է, որ ԱԱԾ-ն մոտ 7 մլն դրամը տրամադրել է մեկ անգամվա ախտահանման համար, հետո եւս 680 հազար հատկացվել է արդեն ապրիլին: Բացի այդ, ավելի քան 8 մլն դրամ էլ ԱԱԾ-ն փոխանցել է “Գրին լադ” ընկերությանը՝ աղբահանման ու աղբահեռացման աշխատանքների համար: Ընդ որում, խոսքը ոչ թե շինարարական, այլ կենցաղային աղբի մասին է: Խոստովանենք՝ այս թվերն առավել քան ուշագրավ են:
“Ժողովուրդ” օրաթերթի 563 համարի




Լրահոս