Ոսկերչական սրահից կատարված գողությունը բացահայտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թ. հուլիսի 30-ին, ժամը 20.10-ին, 1970 թ. ծնված Հարություն Պ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ Մ. Խորենացու փողոցում գտնվող ոսկերչական սրահի տաղավարից գողացել են 12 գ կշռով ոսկյա թևնոց՝ 300.000 դրամ արժողությամբ:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Էդուարդ Պ.-ն: Նա փետրվարի 23-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




Լրահոս