Մխիթարյանի վիճակագրությունը «Պորտու»-ի դեմ խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը պորտուգալական «Պորտու»-ի դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում:

Մխիթարյանը երկու հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Հիմնական ժամանակի նախավերջին րոպեին նրա կատարած հարվածից հետո «Պորտու»-ին գոլից փրկել է ուղղահայաց դարպասաձողը:

Մխիթարյանի 67 փոխանցումից ճշգրիտ է եղել 79.1 տոկոսը: 27-ամյա ֆուտբոլիստը երկու անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, երեք անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, յոթ անգամ խլել է գնդակը, երեք անգամ կասեցրել է մրցակցի գրոհը: Հայ ֆուտբոլիստը կանոնները չի խախտել, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում:

Մխիթարյանը ստացել է 8.26 գնահատականը: «Բորուսիա»-ի կազմում ամենաբարձրը գնահատվել է Սվեն Բենդերի խաղը՝ 8.31:




Լրահոս