Գերմանիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ ուղղաթիռ է ընկել մարզադաշտի մերձակայքում. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում 2 մարդ է զոհվել ֆուտբոլային մարզադաշտի մերձակայքում Eurocopter 135 ոստիկանական ուղղաթիռի անկման հետևանքով. փոխանցում է  DPA գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Համբուրգում: Ուղղաթիռն ընկել է մարզադաշտի մերձակայքում, երբ ընթանում էր ֆուտբոլային հանդիպումը:

Ինքնաթիռում անձնակազմի 3 անդամ է գտնվել, երկուսը զոհվել են, անձնակազմի մյուս անդամին ծանր վնասվածքներով հոսպիտալացրել են:

Վթարի պատճառները հայտնի չեն:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս