Թուրքիան անդունդն է գլորվում. ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան անդունդն է գլորվում իր ամբիացիաների պատճառով: Այս մասին հայտարարել է Hurriyet Daily-ի սյունակագիր Բուրաք Բեքդիլը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ խառնաշփոթ է տիրում: Դա ապացուցում է նաև այն, որ 7 ամսվա ընթացքում ահաբեկիչների հարձակման արդյունքում երկրում ավելի քան 170 մարդ է զոհվել:

«Թուրքիան վտանգավոր միջնորդավորված պատերազմ է վարում Դամասկոսում, Բաղդադում և Թեհրանում շիիթների դեմ, ինչպես նաև Ռուսաստանի հետ, որը աջակցում է նրանց: Բացի այդ, Թուրքիայի համար թշնամական պետություններ են համարվում Լիբանանը, Լիբիան, Իսրայելն ու Եգիպտոսը»,- գրում է Բեքդիլը:

Hurriyet Daily-ի սյունակագիրը կարծիք է հայտնել նաև, որ Թուրքիան չպետք է վատթարացներ Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ հենց դրա պատճառով Անկարան շրջապատվեց թշնամիներով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս