Ֆելիքս Ցոլակյանը Վերահսկողականի պե՞տ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, լուրեր են պտտվում, որ ՀՀ Շիրակի՝ արդեն նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, հնարավոր է, առաջիկայում նշանակվի ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնում: «Ժողովուրդ»-ը անձամբ Ֆելիքս Ցոլակյանից փորձեց պարզել, թե հնարավոր նշանակման մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: Ի պատասխան՝ նա ասաց. «Տեղյակ չեմ: Նման առաջարկ չեմ ստացել»: Հարցին՝ նման առաջարկ ստանալու դեպքում կհամաձայնի՞, նախկին մարզպետը պատասխանեց. «Հենց առաջարկեն, առաջինը ձեզ կասեմ իմ որոշման մասին»: Ի դեպ, Ֆելիքս Ցոլակյանն այս պահին ոչնչով չի զբաղվում եւ ինչպես ինքն է ասում՝ «հանգստանում է»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս