
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան ոչ թե հոկտեմբերի 27-ին, այլ հոկտեմբերի 30-ին: Այս մասին հայտարարել է նախագահ Սահակաշվիլիի աշխատակազմի ղեկավարը` նշելով, որ ավելի վաղ տարածված տեղեկատվությունը, որ ընտրությունները 27-ին են տեղի ունենալու, տեխնիկական վրիպակի արդյունք է եղել: Այսօր Վրաստանում ԱՄՆ դեսպանը հույս է հայտնել, որ ընտրությունները կանցնեն ազատ և անկախ: