British Airways-ը դադարեցրել է դեպի Ադրբեջան թռիչքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

British Airways ավիաընկերությունը 2016թ. մայիսի 1-ից կդադարեցնի դեպի Ադրբեջան թռիչքները, փոխանցում է Trend.az-ը:

Գործակալությունը, հղում անելով ընկերության Բաքվի ներկայացուցչությանը, հայտնում է, որ Լոնդոն-Բաքու-Լոնդոն երթուղով վերջին թռիչքը կիրականացվի ապրիլի 29-ին:

Ընկերությունում թռիչքների դադարեցումը մեկնաբանել են պահանջարկի անկմամբ և տվյալ ուղղությամբ կոմերցիոն աննպատակահարմարությամբ:

Ներկա պահին British Airways-ն իրականացնում է չվերթներ Լոնդոն-Բաքու-Լոնդոն երթուղով շաբաթական 6 անգամ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս