«Ոզնի» երգիծական հանդեսը կտպագրվի մինչեւ այս տարեվերջ, որից հետո հանդեսի ճակատագիրն անհայտ է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Ոզնի» երգիծական հանդեսի աշխատակից Գուրգեն Բալայանից: Հիշեցնենք, որ «Ոզնի» հանդեսի գլխավոր խմբագիրն էր երգիծաբան, գրող Արամայիս Սահակյանը, որն այս տարվա մարտի 14-ին կնքեց իր մահկանացուն: «Հանդեսը տպագրվում է ամիսը մեկ անգամ: Մինչեւ տարեվերջ կտպագրվի, իսկ հետո կտեսնենք, թե ինչպես կդասավորվի: Հիմա պետական աջակցությամբ է հովանավորվում, բայց դե պետությունն էլ այդքան շատ չի տալիս»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Գ. Բալայանը: Նրա խոսքով՝ Ա. Սահակյանի մահից հետո ընդամենը 4 համար է տպագրվել:
Փաստորեն, ՀՀ մշակույթի նախարարությունը չի պատրաստվում քայլեր ձեռնարկել, որպեսզի հանդեսը չփակվի:
ԱՆՀԱՅՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ