Արմավիրում հետախուզվողի են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմավիրում հետախուզվողի են հայտնաբերել, ով մեղադրվում էր ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 15-ին, ժամը 09.30-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցից բերման է ենթարկվել 1982 թ. Աշոտ Ս.-ն, որը հուլիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Խափանման միջոցը` կալանք:




Լրահոս