Քարաթափում Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Հին Նորքի թիվ 1 տան մոտակա ժայռից պոկված ժայռաբեկորն ընկել է պաշտպանիչ ցանցի մեջ: ԱԻՆ-ն ահազանգը ստացել էր հուլիսի 16-ին, ժամը 12.31-ին, նշվել էր, որ այն իրենից վտանգ է ներկայացնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Տեղում պարզվել է, որ պոկված քարը (0.5×0,5×1,3մ) գտնվում է հողակտորի պաշտպանիչ ցանցի մեջ, եւ կա ընկնելու վտանգ: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները թունելում փակել են երթեւեկությունը: Փրկարարներն ապամոնտաժել եւ հեռացրել են քարը:




Լրահոս