Սպասվում է փոփոխական եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում` հուլիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-21-ի գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ը կնվազի 3-5 աստիճանով: Երևանում՝ հուլիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-21-ը հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:




Լրահոս