Վարդան Ղուկասյանը նիստից հետո ծեծել է մեղադրյալի հորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստից հետո միջադեպ է գրանցվել: Ցուցմունք տալու համար դատարան եկած Ղուկասյանընիստից հետո իր շքախմբի հետ ծեծի է ենթարկել մեղադրյալի հորը: Ինչպես Epress .am-ի հետ զրույցում պատմել է ամբաստանյալի պաշտպան Լուսինե Սահակյանը, մտնելով դատարանի դահլիճ՝ Ղուկասյանը նախ հրահանգել է բոլոր լրագրողներին դուրս գալ դահլիճից: Կարքադրիչները լրագրողներին դուրս են հրավիրել, իսկ Սահակյանը առարկել է: 
Ղուկասյանի՝ “շատ են ուզում, թող գան նստեն” արտահայտությունից հետո, դատավոր Մարտին Սարոյանը կարգադրել է լրագրողներին հետ կանչել: Սահակյանի խոսքով՝ ողջ նիստի ընթացքում Ղուկասյանը և իր հետ եկած շքախումբն անընդհատ խանգարել են նիստը՝ վիրավորելով նիստի մասնակիցներին, մասնավորապես, իրեն անվանելով “դև”: 
Փաստաբանը նշել է, որ, դուրս գալով նիստի դահլիճից, Ղուկասյանը և նրա շքախումբը ծեծել են Սարգսյանի հորը՝ Սամվել Սարգսյանին: Սահակյանը նշել է, որ մինչ ինքը դուրս է եկել դահլիճից, Ղուկասյանի խումբը հեռացած է եղել և ինքը չի տեսել՝ ով է հարվածել Սարգսյանին: Վերջինիս հագուստի վրա կոշիկի հետքեր են եղել, նրա ճնշումը բարձրացել է և Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետին տեղափոխել են հիվանդանոց: 
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում 




Լրահոս