Երեվանում 14 փողոց եվս լուսավորություն կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, իսկ այսօր տարի մայրաքաղաքի լուսավոր փողոցների ցանկը կհամալրվի ևս 14-ով, տեղեկացնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրվել արտաքին լուսավորությամբ ապահովել շահագործման հանձնվող բոլոր փողոցները, բակերը, այգիներն ու պուրակները:
Տարեսկզբից մեկնարկած ծրագրի շրջանակում 9 փողոցներում արդեն ավարտվել է արտաքին լուսավորության համակարգի արդիականացման ու լուսավորությամբ ապահովելու գործընթացը, ևս 5-ում՝ աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:
Մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, զուգահեռ նաև արտաքին լուսավորության համակարգերի արդիականացման աշխատանքներ են իրականացվում:
Զարգացման տարեկան ծրագրից զատ, լրացուցիչ ծրագրով ևս 27 բակային տարածքներ են ապահովվել արտաքին լուսավորությամբ: Նույն ծրագրերով լրացուցիչ լուսավորվել է նաև երկրորդական 6 փողոց:
 
Երևանի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակում այս տարի նորովի մոտեցում կցուցաբերվի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու լուսավորման հարցում:
 
Նոր ավտոճանապարհը կլուսավորվի LED տեսակի լուսադիոդային լուսատուներով, որոնք ապահովում են ինչպես անհրաժեշտ նորմերին համապատասխանող լուսավորություն, այնպես էլ էլեկտրաէներգիայի և շահագործման ծախսերի խնայողության հնարավորություն են տալիս:




Լրահոս