ՖԱՖ-ը Հայաստան-Բելառուս խաղի առաջ երթ կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին հայկական ճակատ» ֆան-շարժման մասնակիցները Հայաստան-Բելառուս հանդիպումից առաջ երթ կանցկացնեն:

Հայտարարությունում նշված է.  «Մարզադաշտ կուղևորվենք միասնական երթով: Բոլոր երկրպագուներին այս պատասխանատու ժամանակահատվածում հորդրում ենք միանալ մեզ երթի ժամանակ և տրիբունայում:

16։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ, լինում ենք Ազգային հավաքականի մարզաշապիկներով, կամ կարմիր շապիկներով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Միասնական երթը կմեկնարկի ժամը 17:00-ին»:




Լրահոս