Մեկնարկում է կանանց ֆուտբոլի 2015-2016 թթ. ձմեռային ստուգողական մրցաշարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 27-ին կմեկնարկի Հայաստանի կանանց ֆուտբոլի 2015-2016 թթ. ձմեռային ստուգողական մրցաշարը: Մրցաշարն անցկացվում է օլիմպիական սկզբունքով: 1/8 փուլին մասնակցում են 4 թիմեր (2 զույգ), որոնց հաղթողները 1/4 փուլում կմիանան 6 թիմերի՝ կազմելով 4 զույգ, որոնց մրցում են 1/4-ից մինչև եզրափակիչ:

Մրցաշարին մասնակցում են հետևյալ թիմերը. Երևան-Լ.Հ., ԱՖԴ-աղջիկներ, Երևան-Գ.Մ., Վանաձոր-Ջ.Ե, Արմավիր-Ս.Ա, Գյումրի աղջիկներ-1, Գյումրի աղջիկներ-2, Քաղցրաշեն, Արթիկ-Ա.Ե., Հրազդան Ա.Հ.: Մրցաշարը կավարտվի ապրիլի 10-ին:




Լրահոս