ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունում տեղի է ունեցել տնօրենի փոփոխություն, ապա մինչեւ ե՞րբ պետք է դրա մասին տեղյակ պահել հարկային մարմնին: Հնարավո՞ր է՝ ուշացման դեպքում որոշակի տույժեր կիրառվեն:

Սահակ Պողոսյան (37 տարեկան, երկրաբան) 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, կազմակերպությունների պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների հաշվառման ժամանակ պահանջվող տվյալների փոփոխության դեպքում հարկ վճարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել իրենց սպասարկող հարկային մարմնին մինչեւ փոփոխությունների տեղի ունենալուն հաջորդող ամսվա 20-ը:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ ներկայացված կարգը միանգամայն հստակ է, եւ սահմանված ժամկետն էլ՝ խելամիտ: Ուստի նման իրավիճակում հայտնված քաղաքացիներին ոչինչ չի խանգարում հետեւել սահմանված կարգին եւ չընկնել ավելորդ քաշքշուկների մեջ:




Լրահոս