Ապրիլի 17-ին 8 մարզերի 36 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը և Արամ Դանիելյանը, ով Հրազդանի գործող քաղաքապետն է:
ArmLur.am-ը հետաքրքրվեց հրազդանցիներից, թե ինչ են մտածում առաջիկա ընտրությունների, ինչպես նաև քաղաքի ընդհանուր վիճակի մասին: Հարցվածների մի մասը հստակ որոշել էր՝ ինչ ընտրություն է կատարելու, իսկ դժգոհություններն էլ հիմնականում վերաբերում էին փողոցների վիճակին:
Սյուզի Մուրադյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան