Օպերայից Բաղրամյան պողոտա տանող ճանապարհին հավաքվել են մի խումբ ակտիվիստներ և կոչ են անում բնակչությանը՝ վճարել 100 դրամ:
62 համարի երթուղայինի վարորդն ինքն իր ձեռքով պոկել է “Ուղեվարձը` 150 դրամ” պաստառը և փակցրել “Մի՛ եղեք ոչխար, վճարեք 100 դրամ”:
Նույն օրինակին հետևել է նաև 57 համարի ավտոբուսի վարորդը:
Նշենք նաև, որ ակտիվիստներին է միացել Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաեւ
հայտնի գրող հրապարակախոս Սամվել Մկրտչյանը, ով իր սեփական մեքենայով անվճար տեղափոխում է մրդկանց: