
Մարտի 29-ին ժամը 15:00 Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությունը սիրով հրավիրում է Երևանի պատմության թանգարան, ուր տեղի կունենա «Մշակույթների երկխոսություն» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն Երևանի պատմության թանգարանի իրանական հավաքածուի ցուցանմուշները:
Ցուցադրությունը կգործի մարտի 29-ից ապրիլի 9-ը: Մարտի 29-ին ցուցադրության մուտքը լինելու է անվճար, մնացած օրերին՝ Երևանի պատմության թանգարանի մուտքի տոմսով: