Ժողովուրդ. Ագարակում ամուսինը դանակի 15 հարվածով սպանել էր կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 20-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Ամուսինը դանակի 15 հարված էր հասցրել կնոջը եւ սպանել նրան: “Ժողովուրդ”-ը պարզեց, որ սպանված Նելլին աշխատում էր Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի եղբորը պատկանող հյուրանոցային համալիրում:
Ի՞նչն էր ստիպել 4 երեխաների հորը` Միխայելին, այս կերպ հաշվեհարդար տեսնել իր կնոջ` Նելլի Աղայանի հետ եւ դեպքից հետո ինքնակամ ներկայանալ ոստիկանության Մեղրու բաժին: Դեպքի մանրամասները պարզելու նպատակով “Ժողովուրդ”-ը նախ զրուցեց սպանված Նելլիի հարազատ քրոջ՝ Սիլվա Աղայանի հետ:
Ինչպես պատմեց մեր զրուցակիցը, իր քրոջ ընտանիքն ապրել է սոցիալապես շատ վատ պայմաններում, եւ Ագարակ քաղաքում բոլորին գումար են պարտք եղել. “Հազիվ քույրս աշխատանքի էր անցել: Աշխատում էր հյուրանոցում որպես խոհարար: Օրվա հաց էր վաստակում, որ ընտանիքը գոյատեւեր, որ իր երեխաներն ուրախ լինեին, բայց այդ ամենը նրա ամուսնուն` Միխայելին, դուր չէր գալիս, ու ամեն ինչ անում էր, որ Նելլին աշխատանքից դուրս գա”:
Ս. Աղայանի ներկայացմամբ՝ Միխայելը մի կողմից թասիբի նշույլներ էր առկայծում՝ կնոջն արգելելով աշխատել, բայց մյուս կողմից, տանը նստած, իր պահանջներն էր ներկայացնում: ,Նա խմող չէր, բայց ամեն օր պահանջում էր, թե իմ ծխախո՛տը բեր, իմ խմելի՛քը բեր ու այդպես շարունակ: Բայց համ էլ ասում էր, թե դո՛ւրս արի աշխատանքից, թե չէ քեզ կսպանեմ, ու այդպես էլ արեցե,-նկարագրեց Սիլվան՝ շարունակելով պատմել սահմռկեցուցիչ մի պատմություն:
Հոդվածն ամբողջությամբ ՝ կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս