Armenian text to speach

ՀՔԾ աշխատակիցները պարգեվատրվել են ՀՀ Գլխավոր դատախազության 95 տարիհոբելյանական մեդալով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հատուկ քննչական ծառայության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են “ՀՀ Գլխավոր դատախազության 95 տարի”  հոբելյանական մեդալով:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հուլիսի 24-ի հրամանով` ՀՔԾ պետի տեղակալներ Արմեն Նադիրյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը, հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչներ Լեւոն Մելքոնյանը, Դավիթ Վեքիլյանը, Գորիկ Հովակիմյանը, հատկապես կարեւոր գործերի քննիչներ Արամ Գրիգորյանը եւ Արշալույս Մինասյանը հանցավորության դեմ պայքարի գործում Հայաստանի Հանրապետության դատախազական մարմինների հետ սերտ համագործակցություն ապահովելու համար պարգեւատրվել են “ՀՀ Գլխավոր դատախազության 95 տարի” հոբելյանական մեդալով:



Լրահոս