
Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ:
Նշվում է, որ 48-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը, իսկ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի շաբաթվա ընթացքում:
Իտալացու աշխատավարձը կավելացվի մինչև տարեկան չորս միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ: Ալեգրին «Յուվենտուս»-ում է աշխատում 2014 թվականից: