
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը հունիսի 6-14-ը Երևանում կանցկացնի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը։ Այն այս տարի անցկացվում է «դիրիժորություն» մասնագիտությամբ։
Մրցույթի նպատակն է ներկայացնել և խթանել երիտասարդ երաժիշտներին ամբողջ աշխարհում։ Մրցույթին կարող են մասնակցել 1981թ. հունիսի 6-ից հետո ծնված դիրիժորները։
Դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 15-ը։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։
Մրցույթի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ akhic.am կայքում։