Արմավիրի ջրանցքում կնոջ դի են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտ` ջրանցքում, հայտնաբերվել է կնոջ դի: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 28-ին, ժամը 13.51-ին: Նշվել է, որ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել մոտ 75-80 տարեկան անձը չպարզված կնոջ դի: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցներ:




Լրահոս