Երեվան-Սեվան ճանապարհին երեք մեքենա բախվել են իրար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 28-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ում բախվել են Գրանդ Չերոկի մակնիշի 26 ՍՍ 886, Տոյոտա մակնիշի 138 ՈՍ 01 և ԳԱԶել մակնիշի 34 TT 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Գրանդ Չերոկի մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Հ.-ը վնասվածքներով հոսպիտալացվել է Չարենցավանի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար




Լրահոս