Լեքսուսը կողաշրջվել է Արմավիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 29-ին, ժամը 00.44-ին:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում “Լեքսուս” մակնիշի 24 ԼԼ 528 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:




Լրահոս