Հողամասը սողացել եվ թափվել է գետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վայոց ձորի մարզում քաղաքացուն պատկանող հողամասով` շինարարության աշխատանքների համար, անցկացվել են խողովակներ, ինչի հետեւանքով հողամասի հողը մոտ 200 մետր սողացել եւ լցվել է մոտակայքում հոսող Եղեգիս գետը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է հուլիսի 29-ին, ժամը 11.05-ին: Դեպքի վայր է մեկնել Վայոց Ձորի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Շատին գյուղի 6-րդ փողոց փակուղի 3 թիվ 3 տանը կից հողամասից սահքի մակերեսը կազմել է 400 խ.մ (8×15), ինչից 4 ընկուզենիներ հայտնվել են Եղեգիս գետում: Դեպքի մասին տեղեկացվել են Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը եւ ՀՀ ԱԻՆ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:




Լրահոս