Նկատվել են օձեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 26-28-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում բնակիչներից ահազանգեր են ստացվել նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` օձեր են նկատվել Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 47/1 հասցեում գտնվող Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Երևանի Հ. Շիրազի 26/2 շենքի մոտ գտնվող կրպակում, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի 4-րդ փողոցի թիվ 3 տան նկուղում, Հրազդանի Մաքրավան թաղամասի թիվ 57 տան մոտ Դեպքի վայրեր են մեկնել փրկարարական ջոկատներ: Ուսումնասիրությունների արդյունքում օձեր չեն հայտաբերվել:
Հուլիսի 26-28-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացված ահազանգով փրկարարներն օձ են հայտնաբերել Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի թիվ 97 տան բակում: Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք:




Լրահոս