Մի քանի ժամով կդադարի գազամատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ փականների տեղադրման, գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 30-ին ժամը 9:00–ից մինչև հուլիսի 31-ի ժամը 19:00 դադարեցվելու է Նոր-Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների, Ջրվեժի Մայակ և Բանավան թաղամասերի, Բագրևանդ փողոցի հարակից տարածքների և Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի սպասարկման տարածքում գտնվող Ջրվեժ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:




Լրահոս