Եղեգնաձոր քաղաքում նշվել է զորամիավորման ստեղծման 16-րդ տարեդարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վայոց Ձորի մարզի մարզկենտրոնում` հուլիսի 28-ին հանդիսավոր պայմաններում նշվեց 4-րդ զորամիավորման կազմավորման 16-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, զորամիավորումների հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների բարձրաստիճան սպաներ և պետական այրեր:
Ողջունելով հանրապետության տարբեր մարզերից ժամանած հյուրերին` ԶՈւ 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ներկայացրեց զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները:
Նա մասնավորապես նշեց, որ զորամիավորման անձնակազմը մշտապես զգացել է մարզի ղեկավարության և բնակչության հոգատարությունը: Գեներալ-մայոր Մակարյանը նաև հավաստիացրեց, որ ,զորամիավորման անձնակազմը անելու է առավելագույնը` մարտական պատրաստության առավել բարձր ցուցանիշներ արձանագրելու և հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործումե:
Իր և պաշտպանության նախարարության կողմից շնորհավորելով ներկաներին 4-րդ զորամիավորման կազմավորման տարեդարձի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ այս օրը եզակի է իր բնույթով, քանի որ նշվում է ոչ թե զորամիավորման զորամասերից մեկի պարիսպների ներսում, այլ մարզկենտրոնում, և դա պատահական չէ, քանի որ ժողովրդի ծոցից ծնունդ առած և նրա անվտանգության երաշխավորը հանդիսացող ազգային բանակն իր ժողովրդի հետ պետք է դիմավորի բանակային յուրաքանչյուր տոն: Նախարարը նաև հավելեց, որ զորամիավորման կազմավորման տարեդարձն առիթ է հետադարձ հայացք նետելով՚ իրավմամբ հպարտանալու 21 տարիների ընթացքում մեր բանակի անցած հաղթական ճանապարհով ու ձեռքբերումներով:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զորամիավորման մի շարք զինծառայողներ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:
Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց զորահանդեսով, ապա ներկայացվեցին Հայկական բանակի սպառազինության մի շարք նմուշներ:




Լրահոս