Ռազբորկա՝ Հրազդանի Ամրոց ռեստորանային համալիրի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 30-ին, մարտաֆիլմի նմանվող դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում՝ “Ամրոց” ռեստորանային համալիրի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել 2 անձանց միջև, ինչից հետո 1 հոգի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:
Հիվանդանոց տեղափոխված անձը հանդիսանում է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 34-ամյա Մհեր Աբելյանը, ով եղել է Volkswagen Tuareg մակնիշի 30 ԼՏ 394 համարանիշի ավտոմեքենայով, որի հետևի հատվածը վնասված է, իսկ նրա ավտոմեքենայի մոտ կայանված է առջևի մասն ամբողջովին վնասված Mersedes S 600 մակնիշի 30 ՕT 001 համարանիշի ավտոմեքենա, որը պատկանում է Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 26-ամյա Աշոտ Խաչատրյանին:
Մանրամասները՝ http://shamshyan.com/arm/2013-07-30-crime-hrazdan.html




Լրահոս