Նոր տեսախցիկներ` Երեվանի փողոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են բոլոր վարորդներին` 2013 թ. օգոստոսի 1-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներ, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում՝
Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց,
Բագրատունյաց պողոտա-Չեխովի փողոց,
Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց,
Ֆուչիկի փողոց-Մարգարյան փողոց,
Աբովյան փողոց-Թումանյան փողոց,
Տերյան փողոց-Թումանյան փողոց,
Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց,
Հրաչյա Քոչարի փողոց-Փափազյան փողոց,
Հրաչյա Քոչարի փողոց-Վաղարշյան փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:




Լրահոս