Բանակում զինվոր է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 30-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:




Լրահոս