Պատահար Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 30-ին` ժամը 19:15-ին, ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում “Միցուբիշի Պաջերո” մակնիշի 27 ՕՕ 637 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ՝ 1971 թ. ծնված Օ. Ս.-ն և ուղևոր՝ 1972 թ. ծնված Ֆ. Գ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:




Լրահոս