Փլուզման վտանգ Խաչիկ գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 1-ին, ժամը 09.38-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի Կենտրոնական փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի արտաքին պատի վրա առաջացել են ճաքեր, և առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Վ. Մ.-ին պատկանող մեկհարկանի հողաշեն տունը 4-րդ կարգի վթարային շինություն է, ննջասենյակի արտաքին պատի (25 քմ) վրա առաջացել են խորը ճաքեր, առկա է փլուզման վտանգ: Փրկարարները ննջասենյակներից գույքը տեղափոխել են անվտանգ տարածք:
Գյուղապետը ներկայացրել է 3-րդ փողոցում գտնվող ևս մեկ 4-րդ կարգի վթարային տուն. Ջ. Մ.-ին պատկանող երկհարկանի տան 2-րդ հարկի ննջասենյակի արտաքին պատի (30 քմ) վրա առաջացել են խորը ճաքեր, առկա է փլուզման վտանգ: Փրկարարները այս տան ննջասենյակների գույքը ևս տեղափոխել են անվտանգ տարածք:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, մարզային ԱԱԾ հերթապահը, ոստիկանության մարզային օպերատիվ հերթապահը և ՃԿԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:




Լրահոս